Termo inspection

Խնայիր մինչև 60% ջեռուցման և օդորակման վրա

Կկատարենք շինության ջերմային ախտորոշում, բացահայտենք բոլոր թերությունները, ցուցումներ տանք, հաշվարկենք ջերմամեկուսացման ներդրման հատուցման ժամկետն ու արժեքը, վերացնենք բոլոր թերությունները։

Ստանալ ինժեների անվճար խորհրդատվություն
Մենք մանրակրկիտ կբացատրենք ինչ օգուտ դուք կարող եք ստանալ ձեր շինությունը ջերմային ախտորոշման ենթարկելու արդյունքում
Սեղմելով տվյալ կոճակը, դուք համաձայն եք ձեր տվյալների գաղտնիության քաղաքականությանը

Ինչպես կարող ենք օգնել ձեզ խնայել ջեռուցման և օդորակման վրա

Ստորև մենք ներկայացրել ենք ձեր շինությունը էներգաարդյունավետ դարձնելու հիմնական միջոցները:

Մասնագետի անվճար խորհրդատվության գրամցվելու դեպքում, մենք ավելի մանրակրկիտ կբացատրենք, թե ինչպես կարելի է խնայել ջեռուցման և օդորակման վրա:

Անցկացվում է ջերմային ախտորոշում ջերմային պատկերիչի միջոցով։
Հայտնաբերվում է, որ հատվածում է տեղի ունենում ձմռանը՝ ջերմության, ամռանը՝ սառը օդի կորուստ, ստուգում է անցկացվում քամու, գոլորշու և ջրամեկուսացման տեղադրման աշխատանքների ընթացքում օգտագործվելիք նյութերի՝ պետական չափորոշիչներին համապատասխանության, առկայությունը։ Այս ամենի հիման վրա՝ տվյալ թերությունները վերացնելու նպատակով ,մենք կտանք համապատախան ցուցումներ և առաջարկներ։
Շինությունից դուրս է մղվում օդը և ջերմային պատկերիչի միջոցով հայտնաբերվում է որ հատվածից է ներթափանցում օդը և որտեղից է արտահոսք տեղի ունենում։ Ստուգվում են դռների և պատուհանների տեղադրման որակը։ Այս ամենի հիման վրա՝ տվյալ թերությունները վերացնելու նպատակով ,մենք կտանք համապատախան ցուցումներ և առաջարկներ։
Հաշվարկում ենք ձեր շինության էներգա արդյունավետության բարձրացման արդյունքում առաջացած օգուտի չափը։
Հաշվարկվում է որքան գումար դուք կխնայեք ջեռուցման և օդորակման վրա ջերմամեկուսացման արդյունքում և որքան ժամանակում կհատուցվեն բոլոր ծախսերը։

Ի՞նչպես է ջերմային ախտորոշումն օգնում բացահայտել թերությունները?

Շինությունը ջերմային պատկերիչի և օդային դռան միջոցով զննումը, թույլ է տալիս պարզել,թե որ հատվածում է տեղի ունենում ձմռանը՝ տաքության ամռանը՝ սառը օդի կորուստը, որ հատվածում է թույլ ջերմամեկուսացում, և արդյոք ձեր տանիքը խոնավությունը ներս չի թողնում: Օգտագործելով հիգրոմետր, կարող ենք պարզել, որտեղ,մասնավորապես, կարող է առաջանալ բորբոս։ Օդային դռան միջոցով կարող ենք ստուգել շինության դռների և պատուհանների տեղադրման որակը։ Ջերմային պատկերիչը տրամադրում է մեծ ծավալի տվյալներ շինության մասին՝ տեսնել տաք հատակի ջերմության արտահոսքը, ստուգել էլեկտրագծերը և այլ բաներ։

Պատվիրեք մասնագետի կողմից տրամադրվելիք անվճար խորհրդատվություն, ավելի մանրամասն պատկրացում ունենալու համար ջերմային ախտորոշման մասին։

Դուք կարող եք տեսնել տիպիկ թերությունների օրինակներ, որոնք բացահայտվում են ջերմային ախտորոշման արդյունքում։

Հայտագրվել անվճար խորհրդատվության
Սեղմելով տվյալ կոճակը, դուք համաձայն եք ձեր տվյալների գախտնիության քաղաքականությանը
Ի՞նչու տվյալ աշխատանքը վստահել հենց մեզ?

Համապարփակ մոտեցում շինությունների էներգաարդյունավետության բարձրացմանը։ Մենք ախտորոշում և առաջարկում ենք տարբերակներ թերությունները վերացնելու համար։

  • 1
    Մեր աշխատակիցները ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն և երկրորդ մակարդակի տերմոգրաֆիստի որակավորում:
    Ջերմային ուսումնասիրությունը կատարվում է միայն այն մասնագետի կողմից ով ունի բարձրագույն տեխնիկական կրթություն և տերմոգրաֆիստի երկրորդ մակարդակի որոկավորմուն։
  • 2
    Մենք աշխատում ենք միայն պրոֆեսիոնալ սարքավորումներով, որոնք անցել են ստուգում ստանդարտացման և չափագիտության կենտրոնում։
    Միայն պրոֆեսիոնալ սարքավորումների օգնությամբ, որոնք անցել են ստուգում, կարելի է իրականացնել որակապես բարձր ջերմային ախտորոշում։
  • 3
    Բոլոր աշխատանքները իրականացվում են պետական չափորոշիչներին, կառուցապատման նորմերին և կանոններին համապատասխան։
    Կատարում ենք ջերմային ախտորոշում պետական չափորոշիչների կանոնակարգերին համապատասխան։ Թերությունների առկայության դեփքում, մատնացույց ենք անում գործող կառուցապատման նորմերին անհամապատասղանելիությունը։
  • 4
    Տրամադրում ենք ջերմային ախտորոշման հաշվետվություն:
    Մենք որակավորում ունեցող մասնագետներ ենք, մեր սարքավորումները ստուգված են ստանդարտացման և չափագիտության կենտրոնում և գրանցված են հաստատված սարքավորումների պետական գրանցամատյանի (րեյեստրի) ցանկում։
    Մեր հաշվետվությունը ունի իրավական ուժ, դուք կարող եք այն ներկայացնել դատարանում անհրաժեշտության դեպքում։
  • 5
    Կատարում ենք ձեր շինության էներգաարդյունավետության տնտեսական հաշվարկ
    Ցանկացած աշխատանք պետք է կրի տնտեսական իմաստ, մենք կհաշվարկենք ջերմային կորուստները և էներգաարդյունավետության բարձրացման հետ կապված ծախսերի արժեքը, ջերմամեկուսացումից առաջացած խնայողությունը և ծախսերի հատուցման ժամկետները։