Termo inspection

Երաշխավորված կգտնենք շինության մեջ առկա բոլոր թերությունները օդային դռան միջոցով

Օդային դուռը թույլ է տալիս կատարել շինության ջերմային ախտորոշում տարվա ցանկացած եղանակին, դուրս բերելով բոլոր թերությունները։ Մենք կտանք ցուցումներ և կկատարենք ջերմամեկուսացման արժեքի և ծախսերի հատուցման ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն, կվերացնենք բոլոր թերությունները։

Ստանալ ինժեների անվճար խորհրդատվություն
Մենք մանրակրկիտ կբացատրենք ինչ օգուտ դուք կարող եք ստանալ ձեր շինությունը ջերմային ախտորոշման ենթարկելու արդյունքում
Սեղմելով տվյալ կոճակը, դուք համաձայն եք ձեր տվյալների գաղտնիության քաղաքականությանը

Օդային դուռ
Նկարում պատկերված է ինչպես է շինության ներսում օդը շարժվում օդային դռան միացման դեպքում։
Օդային դուռը՝ դա մի սարք է, որը ներքին ջերմային ախտորոշման ժամանակ ստեղծում է վակուում շինությունների ներսում, իսկ արտաքին ճակատային ջերմային ախտորորշման ժամանակ՝ գերճնշում։ Առանց օդային դռան տեղադրման շինության ներսում և դրսում եղած ջերմաստճանների միջև, որոնց տատանումը կազմում է ավելի քիչ քան 15 աստիճան, ջերմային ախտորոշում հնարավոր չէ կատարել։
Օգտագործելով « ջերմային պատկերիչ+ օդային դուռ» համակցությունը, մենք կարող ենք տեսնել այն վայրերը որոնցով միջով օդը ներթափանցում է ներս՝ պատերի, կպումների, կարերի, որմնաշարքի որակի, գոլորշու արգելքի որակի, ինչպես նաև կստուգենք տեղադրված պատուհանների և դռների որակը։ Շինության ներսում ճնշման վակուում ստեղծելու արդյունքում, ստանում ենք ուժեղ քամու էֆեկտ և մենք ջերմային պատկերիչի միջոցով կարողանում ենք տեսնել պատուհանների և դռների հերմետիկության աստիճանը։ Ամենահաճախ հանդիպող թերությունը լինում է պատուհանի կամ դռան շրջանակի միջև։ Ինչպես կարգն է, այդ տարածությունը լցվում է փրփուրով և այդ հատվածից չպետք է այլևս քամի փչի։ Պատճառները լինում են հաճախ կապված ոչ որկյալ փրփուրապատման կամ ոչ որկյալ փրփուրի պատճառով։
Ամենատարածված թերությունները
Միայն օդային դռան և ջերմային պատկերիչի օգնությամբ կարելի է դուրս բերել բոլոր այդ թերությունները։
Պատուհանի տեղադրման թերություն
Սառը օդը ներթափանցում է շինություն պատուհանի և պատի շրջանակի միջև եղած ոչհերմետիկության արդյունքում։ Պահանջվում է վերացնել թերությունը, հակառակ դեպքում կառաջանա ջեռուցման և օդորակման հետ կապված գերծախս։
Քամու պաշտպանության և ջերմամեկուսացման կցումների և տեղադրման թերություններ
Սառը օդը կներթափանցի պատերում եղած թերությունների միջով և դա կբերի տնտեսական կորուստների։ Տվալ դեպքում պետք է ձևափոխել պատերը, տանիքի քամու մեկուսացման և ջերմամեկուսացման կցումները։
Տանիքի թերությունները
Տանիքի հերմետիկության թերություն։ Սառը օդը կներթափանցի շինություն, տանիքում կառաջանա կոնդեսատ ինչպես նաև բորբոս և ի վերջո՝ խոնավության պատճառով կառույցի ոչնչացում։
Հայտագրվել անվճար խորհրդատվության
Սեղմելով տվյալ կոճակը, դուք համաձայն եք ձեր տվյալների գաղտնիության քաղաքականությանը
Ի՞նչու տվյալ աշխատանքը վստահել հենց մեզ?

Համապարփակ մոտեցում շինությունների էներգաարդյունավետության բարձրացմանը։ Մենք ախտորոշում և առաջարկում ենք թերությունների վերացման տարբերաներ։

  • 1
    Մեր աշխատակիցները ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն և երկրորդ մակարդակի տերմոգրաֆիստի որակավորում:
    Ջերմային ուսումնասիրությունը կատարվում է միայն այն մասնագետի կողմից ով ունի բարձրագույն տեխնիկական կրթություն և անցել է տերմոգրաֆիստի մինչև երկրորդ մակարդակի որոկավորման բարձրացում։
  • 2
    Մենք աշխատում ենք միայն պրոֆեսիոնալ սարքավորումներով, որոնք անցել են ստուգում ստանդարտացման և չափագիտության կենտրոնում։
    Միայն պրոֆեսիոնալ սարքավորումների օգնությամբ, որոնք անցել են ստուգում, կարելի է իրականացնել որակապես բարձր ջերմային ախտորոշում։
  • 3
    Բոլոր աշխատանքները իրականացվում են պետական չափորոշիչներին, կառուցապատման նորմերին և կանոններին համապատասխան։
    Կատարում ենք ջերմային ախտորոշում պետական չափորոշիչների կանոնակարգերին համապատասխան։ Թերությունների առկայության դեփքում, մատնացույց ենք անում գործող կառուցապատման նորմերին անհամապատասղանելիությունը։
  • 4
    Տրամադրում ենք ջերմային ախտորոշման հաշվետվություն:
    Մենք որակավորում ունեցող մասնագետներ ենք, մեր սարքավորումները ստուգված են ստանդարտացման և չափագիտության կենտրոնում և գրանցված են հաստատված սարքավորումների պետական գրանցամատյանի (րեյեստրի) ցանկում։
    Մեր հաշվետվությունը ունի իրավական ուժ, դուք կարող եք այն ներկայացնել դատարանում անհրաժեշտության դեպքում։
  • 5
    Կատարում ենք ձեր շինության էներգաարդյունավետության կատարվելիք ծախսերի տնտեսական հաշվարկ։
    Ցանկացած աշխատանք պետք է ունենա տնտեսական իմաստ, մենք կհաշվարկենք ձեր ջերմային կորուստները, կհաշվարկենք էներգաարդյունավետության բարձրացման համար կատարված ծախսերի արժեքը, ջրմամեկուսացումից հետո տնտեսումը և ծախսերի հատուցման ժամկետը։